Երևանում վնասազերծված գայլը կարող է խնամակալության վերցվել
20.11.2013,
13:40
Նախօրեին Երևանի Սիլիկյան թաղամասում վնասազերծված գայլը հնարավոր է խնամակալության վերցվի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով «Յունիգրաֆ–Իքս» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանի Սիլիկյան թաղամասում վնասազերծված գայլը հնարավոր է խնամակալության վերցվի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով «Յունիգրաֆ–Իքս» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանին։
Նախօրեին ընկերությունում ահազանգ է ստացվել բնակիչների կողմից ագրեսիվ կենդանու վերաբերյալ, դեպքի վայր են մեկնել ընկերության աշխատակիցները, ովքեր վնասազերծել են մոտ մեկ տարեկան գայլի։ Կենդանուն տեղափոխել են ընկերության հիվանդանոց։
«Միջադեպից հետո մեզ մեկ մարդ է դիմել, ով ցանկություն է հայտնել խնամակալել գայլին»,– տեղեկացրեց մամուլի քարտուղարը։
Ըստ նրա` տվյալ առաջարկը և գայլի հետագա ճակատագիրը կորոշվի ավելի ուշ ընկերության աշխատակիցների կողմից։ –0–