Գորգերի թանգարանի շնորհանդեսը կկայանա Շուշիի արվեստի կենտրոնում
22.10.2013,
12:10
Գորգերի թանգարանի շնորհանդեսը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` մեծությամբ երկրորդ քաղաքի`Շուշիի արվեստի կենտրոնում, հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գորգերի թանգարանի շնորհանդեսը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` մեծությամբ երկրորդ քաղաքի`Շուշիի արվեստի կենտրոնում, հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հյուսված 250-ից ավելի գորգեր, որոնք լավագույնս ներկայացնում են արցախյան գորգարվեստի առանձնահատկությունները:
«Թանգարանի ստեղծման նպատակն է մոռացությունից ու կործանումից փրկել արցախյան ավանդական գորգերն ու գործվածքները, մշտական ցուցադրության միջոցով ներկայացնել արցախյան գորգագործական մշակույթը` այդ կերպ նաև հակազդելով Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը»,– ասվում է հաղորդման մեջ։
Շուշիի արվեստի կենտրոնը (ի սկզբանե` «Սարգսյանց» պատկերասրահ) հիմնադրվել է 2012թ.–ին մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի կողմից: 2013թ. օգոստոսին շենքի առաջին հարկը անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար:
Կարևորելով Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գորգերի թանգարանի գործունեությանը:
«Պետություն-մասնավոր հատված փոխգործակցությամբ, այսպիսով, Շուշիում ստեղծվում է մշակութային ևս մեկ հաստատություն, որի գործունեությունը կարող է նախադրյալներ ստեղծել՝ Արցախը գորգագործության ուսումնասիրության ու զարգացման կենտրոն դարձնելու համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0