Հայաստանում հարբուխի և ՍՇՎՀ–ի հետ կապված իրավիճակը կայուն է և մտավախություններ չի առաջացնում. առողջապահության նախարարություն
04.11.2013,
13:49
Հայաստանում հարբուխի և ՍՇՎՀ–ի հետ կապված իրավիճակը կայուն է և մտավախություններ չի առաջացնում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարբուխի և ՍՇՎՀ–ի հետ կապված իրավիճակը կայուն է և մտավախություններ չի առաջացնում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանին։
«Առողջապահության նախարարությունն ամեն շաբաթ դիտարկում է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում, որի արդյունքները ցույց են տալիս, որ տվյալ պահին մեր երկրում անհանգստության առիթ չկա»,– ասաց նա։
Միաժամանակ Թորոսյանն ավելացրեց, որ գրիպով և ՍՇՎՀ–ով հիվանդանալու ոչ մեծ ալիքը հանրապետությունում նկատվել է սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում, սակայն աշնան երկրորդ ամսվա վերջին այն աստիճանաբար նվազել է։
«Հայաստանում այդ երևույթը հազվադեպ չէ և նկատվում է ամեն տարի, քանի որ այդ ժամանակահատվածը հաջորդում է դպրոցների ուսումնական տարվա սկզբին և ցրտերի սկսվելուն»,– ասաց նա։
Նշելով, որ ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանում գրանցվել է ՍՇՎՀ–ից հետո բարդությունների պատճառով մահվան ելքով երեք դեպք` մեկ հղի կնոջ և երկու տղամարդու, ովքեր շատ ուշ են դիմել բժշկի, Թորոսյանը գոհունակությամբ նշեց, որ ընթացիկ աշնանը մահվան ելքով դեպքեր Հայաստանում չեն գրանցվել։
Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ Առողջապահության նախարարության դիտարկման արդյունքների համաձայն` նախորդ շաբաթ երկրի պոլիկլինիկաներում ամբուլատոր բուժում է ստանում 1351 մարդ` ավելացնելով, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ամբուլատոր բուժում է ստացել ՍՇՎՀ 1348 հիվանդ։ Փորձագետն ասաց նաև, որ երկու ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում։
Հանրապետությունում գրիպի և ՍՇՎՀ–ն տարածումից խուսափելու համար, Թորոսյանը կոչ արեց բնակիչներին ավելի լուրջ վերաբերվել նման հիվանդություններին և սուր շնչառական հիվանդությունների առաջին նախանշանների առաջացման դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ անմիջապես դիմել համապատասխան մասնագետներին։ –0–