Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում շաքարավազի գինը տարեսկզբից նվազել է 26 տոկոսով

30.07.2018, 19:41
Հայաստանում նվազել են շաքարավազի ու բանանի գները, իսկ բենզինի և դիզվառելիքի ներմուծման ոլորտում որևէ խոչընդոտ չկա:
Հայաստանում շաքարավազի գինը տարեսկզբից նվազել է 26 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նվազել են շաքարավազի ու բանանի գները, իսկ բենզինի և դիզվառելիքի ներմուծման ոլորտում որևէ խոչընդոտ չկա, այդ մասին երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցությանից հետո ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա մանրամասն ներկայացրեց վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև շաքարավազի, բենզինի ու բանանի մենաշնորհ համարվող շուկաների իրավիճակը։

Նա մասնավորապես նշեց, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ներմուծողն եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում էականորեն ավելացել է ներմուծողների թիվն ու շաքարավազի ներմուծման ծավալները։

«Ոլորտում ստեղծված մրցակցության շնորհիվ նվազել են շաքարավազի գները։ Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ (0.59 դոլար)՝ տարեսկզբի 390 դրամի (0.81 դոլար) համեմատ, այսինքն՝ գինը նվազել է 26 տոկոսով», – ասաց Շաբոյանը։

Խոսելով բանանի շուկայի մասին, Շաբոյանը նշեց, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերությանը և իր դուստր ձեռնարկություններին։

«Վերջին երկու ամիսների ընթացքում զգալիորեն ավելացել է ներմուծողների թիվն
ու բանանի ներմուծման ծավալները։ Արդյունքում, բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և կազմում է այսօր 480 դրամ (1 դոլար)», – ասաց Շաբոյանը` նշելով, որ իրենք կշարունակեն ուսումնասիորւթյուններն այս ոլորտում, որպեսզի բացահայտել հնարավոր հակամրցակցային գործողությունները: 

Խոսելով բենզինի ու դիզվառելիքի ոլորտի մասին, ՏՄՄՊՀ նախագահը հայտնեց, որ այդ ոլորտում գործում է 3–4 խոշոր ընկերություններ, և ներկա դրությամբ որևէ խոչընդոտ չկա, իսկ ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում։

Ըստ նրա, գոյություն ունի նաև վաճառվող վառելիքի ծավալների խարդախության խնդիրը, որը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում, ինչպես նաև գոյություն ունեն դիզելային վառելիքի ստանդարտների հետ կապված խնդիրներ ($1 – 480,82 դրամ):–0–