Հայ գիտնականներն ավելի շատ նախընտրում են համագործակցել եվրոպացիների, քան ռուսների հետ
26.01.2016,
18:34
Հայ գիտնականները ավելի լայն համագործակցություն են հաստատել եվրոպացի գործընկերների, քան ամերիկացիների կամ ռուսների հետ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ գիտնականները ավելի լայն համագործակցություն են հաստատել եվրոպացի գործընկերների, քան ամերիկացիների կամ ռուսների հետ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքով` հայ գիտնականները վերջին 10 տարում ակտիվորեն ինտեգրվել են եվրոպական գիտական շրջանակներում։ «Այսօր հայ գիտնականների կողմից հրապարակված գիտական հոդվածների մոտ 60 տոկոսը մշակվում և հրապարակվում են եվրոպայի գործընկերների հետ համատեղ», – ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ հայ գիտնականների գիտական աշխատությունների օտարերկրյա հրապարակումների մոտ 25 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ–ին, իսկ մնացածը` Ռուսաստանին։
Փորձագետի կարծիքով` նման վերակողմնորոշման պատճառը հայ գիտնականների կողմից գիտական գործունեության աշխարհագրության ընդլայնման նկատմամբ պահանջարկն է։
«Հայաստանի համար Ռուսական գիտական շուկան համեմատար թույլ է, բացի այդ Հայաստանի համար բացվել է նոր հորիզոններ, սփյուռքի հետ համագործակցության հնարավորություն, որը ներկայացնում է գիտական շրջանակներ», – ասաց Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ չնայած գիտական հոդվածների թվի կրճատմանը Հայաստանը շարունակում է ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ, այդ թվում` դրամաշնորհային ծրագրերի իրականացման գծով։ Մասնավորապես, միայն 2016 թ.–ին նախատեսվում է իրականացնել 25 փոքր դրամաշնորհային նախագծեր ֆունդամենտալ հետազոտությունների ոլորտում։
Հայաստանը փետրվարին պայմանագիր կստորագրի ԵՄ–ի «Հորիզոն 2020» դրամաշնորհային ծրագրին միանալու մասին։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհների համար նախատեսված ընդհանուր ֆոնդը կազմում է 80 մլրդ եվրո, որը նախատեսվում է տրամադրել մինչև 2020 թվականը։ –0–