Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կոթի գյուղում մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել

17.09.2018, 17:13
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կոթի գյուղում մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քնանչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Ինչպես այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի ԶՈւ–ն կիրակի լույս երկուշաբթի գիշերը կրկին կրակ է արձակել Հայաստանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Ըստ նրա, Տավուշի մարզի շրջանում կրկին հնչել են կրակոցներ, սակայն ոչ այնքան ակտիվ, որքան վերջին օրերին էր։ -0-