Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է անձրև
06.04.2016,
10:56
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, սպասվում է անձրև, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, սպասվում է անձրև, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Ապրիլի 6-ին, 8-9-ը ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում ապրիլի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին սպասվում է անձրև:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6–ին ցերեկային ժամերին կտատանվի +17..+19 աստիճանի սահմանում, գիշերը` +5...+7 աստիճանի սահմանում, ապրիլի 7–ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +17...+19, գիշերը` +6...+8։–0–