Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանը` առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը

19.08.2019, 11:35
Ռուս զբոսաշրջիկներն անվանել են Հայաստանն առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը:
Հայաստանը` առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուս զբոսաշրջիկներն անվանել են Հայաստանն առավել զվարճալի էքսկուրսիաներով երկրներից մեկը: Այդ մասին հայտնում է Рен-ТВ-ին` հղում անելով Aviasales-ին:

Հարցումն իրականացվել է 65 հազար զբոսաշրջիկների շրջանում, որոնց հարցրել են, թե որ երկրներն են առավելագույնը հարմար մշակութային հանգստի համար:

Լավագույն եռակում են Իտալիան (ձայների 25%-ը), Ռուսաստանը և Իսրայելը (յուրաքանչուրը 16%): Հարցվածների 9-ական տոկոսը ձայները տվել են Հայաստանին, Չինաստանին և Չեխիային:-0-