ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների հետաձգման հարցի վերաբերյալ հայցը
18.12.2013,
13:34
ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հետաձգման հարցի վերաբերյալ հայցադիմումը, որը ներկայացվել է ՀՀ ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունների` Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության կողմից։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հետաձգման հարցի վերաբերյալ հայցադիմումը, որը ներկայացվել է ՀՀ ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունների` Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության կողմից։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։
ՍԴ կանոնակարգի համաձայն` աշխատակազմի ղեկավարը դիմումը ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում պետք է որոշում կայացնի այն քննարկելու կամ վերադարձնելու մասին։ Դիմումի նախնական ուսումնասիրման համար 30–օրյա ժամկետ է սահմանվել։ ՍԴ–ն պետք է գործի վերաբերյալ որոշումը ներկայացնի դիմումը դիտարկման ընդունելուց հետո 6 ամսից ոչ ուշ։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք կետերի սահմանադրականությունը դատարանում կբողոքարկեն ՀՅԴ–ից խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը։
ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և «օրինաց երկրից» բաղկացած իշխող կոալիցիայի ձայների մեծամասնությամբ դեմ քվեարկեց մեկ տարով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգմանը։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։ Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ չեն ցանկանում իրենց աշխատավարձի 5 տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն, որ 63 տարեկանը լրանալուց հետո այդ գումարները հետ կվերադարձվեն։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար ձեռներեցների համար), կփոխանցի պետությունը։ –0–