Կրթությունը միակ ոլորտն է, որտեղ հայերը նախապատվությունը տալիս են Եվրոպային, այլ ոչ թե Ռուսաստանին. ԵԱԶԲ–ի հարցում
24.10.2013,
17:40
Կրթության ոլորտը միակ բնագավառն է, որտեղ հայերի մեծամասնության հայացքներն ուղղված են ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա, հինգշաբթի տեղեկացրեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը` ներկայացնելով «Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն բարոմետր 2013» հետազոտության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կրթության ոլորտը միակ բնագավառն է, որտեղ հայերի մեծամասնության հայացքներն ուղղված են ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա, հինգշաբթի տեղեկացրեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը` ներկայացնելով «Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն բարոմետր 2013» հետազոտության արդյունքները։
«Ըստ հետազոտության տվյալների` Հայաստանում հարցվածների ավելի քան 45 տոկոսը նշել է, որ կցանկանային կրթություն ստանալ ԵՄ երկրներում և միայն 17 տոկոսը` նախկին խորհրդային հանրապետություններում, մասնավորապես` Ռուսաստանում», – «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նավասարդյանը։
Եվրասիական զարգացման բանկի նախաձեռնած «Ինտեգրացիոն բարոմետր, ծրագիրն անցկացվել է 2012 և 2013 թթ.–ին։ Ծրագրի երկրորդ փուլն իրականացվել է 2013 թ.–ի ապրիլից 10–ից մայիսի 23–ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում և ԱՊՀ 11 երկրներում` ավելի քան 14 հազար մարդկանց շրջանում։ Հայաստանում հարցումն իրականացրել է Մարքեթինգի հայկական ասոցիացիան։
««Ինտեգրացիոն Բարոմետրը» ներառում է մի շարք հարցեր, որոնք ուղղված են տարբեր երկրների, մասնավորապես `ՄՄ և ԵՄ անդամների, ինչպես նաև երրորդ երկրների հետ տնտեսական, քաղաքական, միջմշակութային, միջանձնային և այլ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ քաղաքացիների կարծիքն ու նրանց նախապատվությունները բացահայտելուն։
Նավասարդյանը համեմատել է նախորդ հետազոտության արդյունքները ներկա արդյունքների հետ` նշելով երկրների մեծ մասի համար աննշան փոփոխությունները։ Այսպես, հայ հարցվածների մեծ մասը (2013 թ.–ին 67 տոկոս և 2012 թ.–ին 62 տոկոս) կողմ է ՄՄ–ին Հայաստանի միանալուն և հարցված հայերի ավելի քան 90 տոկոսը Ռուսաստանին բարեկամ երկիր են համարում։ Հայերի համար ամենասերտ տնտեսական, մշակութային և միջանձնային կապերը ևս առնչվում են Ռուսաստանին։
Նավասարդյանի խոսքերով` Հայաստանում անցկացված հարցման արդյունքները զարմանքի պատճառ չդարձան։ Սակայն կազմակերպիչների համար անսպասելի էին Վրաստանում կազմակերպված հետազոտության արդյունքները, որտեղ հարցվածների 59 տոկոսն այս տարի դրական է արտահայտվել Մաքսային միության մասին։ «Մենք սպասում էինք, որ Վրաստանի դիրքորոշումը կփոխվի, սակայն չէինք սպասում նման կտրուկ փոփոխություն, չէ՞ որ նախորդ տարի ՄՄ–ին կողմ էր հարցված վրացիների միայն 30 տոկոսը», – ասաց Նավասարդյանը։
Նա անդրադարձավ նաև հետազոտության ևս մեկ հետաքրքիր կետի, որտեղ ներկայացված է Եվրոպայի բնակիչների վերաբերմունքը ԵՄ–ին իրենց երկրների անդամակցության նկատմամբ։ Նրա խոսքերով` ԵՄ–ին իրենց երկրների մասնակցությանը մեծ ոգևորվածությամբ են վերաբերվում այն երկրների բնակիչները, որոնք վերջերս են միացել Եվրամիությանը, ինչպես նաև պակաս զարգացած տնտեսություն ունեցող երկրների բնակիչները, որոնք սուբսիդավորում են ստանում այդ կառույցից։ «Իսկ ԵՄ զարգացած երկրներում` Գերմանիայում և Ֆրանսիայում, քաղաքացիների միայն կեսն է (համապատասխանաբար 52 և 47 տոկոս) դրական արտահայտվում ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ», – ասաց նա։
Անցկացված հարցումների և դրանց արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Եվրասիական զարգացման բանկի պաշտոնական կայքում։
Նավասարդյանն ընդգծել է նաև, որ Հայաստանում հարցումներն անցկացվել են ՄՄ–ին Հայաստանի միանալու պաշտոնական որոշումից առաջ, և այժմ Ասոցիացիան նոր հետազոտություններ է անցկացնում` այս հարցի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը բացահայտելու նպատակով։
«Եթե մենք հասցնենք մշակել ողջ տեղեկատվությունը, ապա արդեն մեկ շաբաթից կներկայացնենք հետազոտության արդյունքները», – նշեց նա։
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-