Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել. Կրեմլ

20.12.2013, 13:17
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՅՈՒԿՈՍ–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ներման մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել. Կրեմլ
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՅՈՒԿՈՍ–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ներման մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով` որոշում եմ` ներում շնորհել 1963 թվականին Մոսկվայում ծնված Միխայիլ Բորիսի Խոդորկովսկուն, ազատել նրան ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից։ Սույն Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրից»,– ասվում է հաղորդման մեջ։

Հինգշաբթի ՌԴ նախագահն ամենամյա մեծ մամուլի ասուլիսից հետո հայտնել է լրագրողներին, որ Խոդորկովսկին ներման խնդրագիր է ներկայացրել, և առաջիկայում համապատասխան հրամանագիր կստորագրվի։ Նախագահի խոսքով` Խոդորկովսկին «բերում է մարդասիրական բնույթի հանգամանքներ` հիվանդ է նրա մայրը»։

Խոդորկովսկին ըստ վճռի պետք է ազատ արձակվեր 2014 թվականի օգոստոսին։ -0-