Рейтинг@Mail.ru
USD
385.29
EUR
447.17
RUB
4.915
GEL
141.47
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հուլիսի 5–ին ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի որոշ փողոցների երթևեկը

04.07.2016, 19:59
«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված,. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից - 20.00-ն մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը։
Հուլիսի 5–ին ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի որոշ փողոցների երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված,. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից - 20.00-ն մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, կդադարեցվի հետևյալ ճանապարհահատվածների երթևեկությունը` Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ

Երևանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։–0–