Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Դիլիջանի միջազգային դպրոցը «IB World School» կարգավիճակի հավաստագիր է ստացել

26.11.2013, 16:45
Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել է «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ, հաղորդեցին դպրոցի մամուլի ծառայությունից։
Դիլիջանի միջազգային դպրոցը «IB World School» կարգավիճակի հավաստագիր է ստացել
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել է «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ, հաղորդեցին դպրոցի մամուլի ծառայությունից։

«Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը»,– նշեցին մամուլի ծառայությունից։
    
IB ծրագիրը համաշխարհային կրթական շրջանակներում ակադեմիական ազնվության  և մտավոր հզոր ներուժի խորհրդանիշն է դարձել ՝ ուսանողներին կրթական ամենաբարձր չափանիշներով նախապատրաստելով աշխարհի լավագույն համալսարաններ ու քոլեջներ ընդունվելու համար:  

«Դիպլոմա» ծրագրի շրջանակներում UWC Դիլիջանի ուսանողները կանցնեն երեք «Բարձր մակարդակի» (HL)  և երեք «Ստանդարտ մակարդակի» (SL) առարկաներ: IB ծրագրի դիմորդներից կպահանջվի ներկայացնել ծավալուն շարադրություն (Extended Essay), ավարտել ճանաչողության տեսության (Theory of Knowledge (TOK) դասընթացը և ակտիվորեն ներգրավված լինել զանազան  ստեղծագործական, սոցիալապես ակտիվ և կամավորական (Creativity, Action and Service (CAS) ծրագրերում:

Ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ և  ստացավ UWC Dilijan անվանումը:

Նախատեսվում է, որ դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով:

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա: Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով:

Դպրոցում կրթությունը կարժենա տարեկան 30 հազար դոլար, սակայն կգործի նաև կրթաթոշակների համակարգը։ Դպրոցում կսովորեն Հայաստանի և սփյուռքի տաղանդավոր երեխաները, ինչպես նաև արտերկրից դպրոցականներ։ Կրթական ծրագիրը կունենա հումանիտար և բնագիտական ուղղություններ։ - -0-