Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ԳԱԱ թղթակից անդամը «ICO Galileo Galilei Award» մրցանակի է արժանացել

11.09.2015, 15:58
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» 2015թ. պատվավոր մրցանակի՝ «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների 7 Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:
ԳԱԱ թղթակից անդամը «ICO Galileo Galilei Award» մրցանակի է արժանացել
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» 2015թ. պատվավոր մրցանակի՝ «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների 7 Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «ICO Galileo Galilei Award» մրցանակը շնորհվում է Օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին` համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար:

Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.-ի դեկտեմբերի 25-ին Երևանում: Նրա հետազոտությունների բնագավառն է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Արամ Պապոյանը 2004թ.-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Նա Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաև Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2010թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: