Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ի՞նչ «արժե» մեկ փոխնախարարը. թերթ

14.06.2016, 17:14
ՀՀ կառավարությանն առաջարկել է պետական վարչակազմի ծախսերի կրճատման տրամաբանության մեջ պետական գերատեսչության որևէ մասնագետի կրճատելու փոխարեն կրճատել 19 նախարարի 60 տեղակալից մի քանիսին:
Ի՞նչ «արժե» մեկ փոխնախարարը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առավոտ» թերթն իր հրապարակումներից մեկում ՀՀ կառավարությանն առաջարկել է պետական վարչակազմի ծախսերի կրճատման տրամաբանության մեջ պետական գերատեսչության որևէ մասնագետի կրճատելու փոխարեն կրճատել 19 նախարարի 60 տեղակալից մի քանիսին:

Ինչպես նշում է թերթը, դա կնշանակի նաև օգնական-քարտուղարուհու, վարորդի, ծառայողական մեքենայի կրճատում:

Այս հրապարակումից հետո աշխատանքից ազատվել է հինգ փոխնախարար` երեքը գյուղնախարարությունում, մեկական` տարածքային կառավարման և զարգացման և էկոնոմիկայի նախարարություններում: Հասկանալի է, որ այս ցանկն այսքանով չի սահմանափակվի:

Փոխնախարարն ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում (մոտ 1045 դոլար), պետության հաշվին ծառայողական մեքենա ունի` վարորդով, և օգնական-քարտուղարուհի: Ուրեմն, մեկ փոխնախարարը մեկ ամսում պետության գրպանը թեթևացնում է մոտ մեկ միլիոն դրամով (մոտ 2090 դոլար):

«Պարզ թվաբանությամբ կստանանք, որ մեկ փոխնախարարը տարեկան մի 15 միլիոն է «նստում» (մոտ 31361 դոլար) պետության վրա: 60 փոխնախարարը` 900 միլիոն դրամ (մոտ 2 մլն դոլար)», – գրում են հոդվածի  հեղինակները։

Հինգ փոխնախարարների կրճատումը պետության ծախսերը կթեթևացնի 75 միլիոնով (մոտ 157 հազար դոլար):

«Եթե այս կրճատումները շարունակվեն, ու, ընդհանուր առմամբ, 18 նախարարությունների կտրվածքով փոխնախարարների կրճատումները կազմեն, ասենք, 18, ապա միայն աշխատավարձային ֆոնդից բյուջեն տարեկան կտրվածքով կխնայի 150-180 մլն դրամ (3,2 մլն դոլարից մինչջ 3,7 մլն դոլար)», – նշում է թերթը։

Պարզ է, որ փոխնախարարների կրճատմամբ միայն աշխատավարձ չէ, որ խնայվում է, այլ նաև` այլ ծախսեր` ծառայողական մեքենա, վարորդ, գործավարուհի, օգնական, գրասենյակային ծախսեր, տարբեր միջոցառումների ծախսեր: Արդյունքում, ստացվում է, որ տարեկան կտրվածքով հնարավոր է տնտեսել կլորիկ գումար: -0-