Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Իշխան Զաքարյանը ներկայացրել է, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները ՎՊ ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում

11.11.2013, 19:13
Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը ներկայացրել է, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները ՎՊ ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում
Իշխան Զաքարյանը ներկայացրել է, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները ՎՊ ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը ներկայացրել է, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները ՎՊ ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6–ին առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնում։

Զաքարյանի խոսքով` Վերահսկիչ պալատը 2014 թվականին մտադիր է հետազոտություններ անցկացնել 13 ոլորտում։

«Կբացառվեն ընդհանուր ձևակերպումները` մենք մտադիր ենք տալ կոնկրետ, հասցեական գնահատականներ»,– երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց նա ։

ՎՊ ղեկավարը միաժամանակ նշեց, որ գերատեսչության` նախորդ տարիների գործունեությունը չի կարելի փայլուն համարել։ «Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ որոշ հաջողությունների հաջողվել է հասնել»,– ընդգծեց նա։

Պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՎՊ 2012 թվականի` հասարակական մեծ արձագանք գտած հաշվետվության հետևանքներին վերաբերող հարցին` Զաքարյանը նշեց, որ ՎՊ և կառավարության կարծիքները պետկառույցների գործունեության ստուգումների վերաբերյալ շատ տարբեր են։

«Կառավարությունը երբեմն համաձայնում է, իսկ հաճախ չի համաձայնում Վերահսկիչ պալատի հետ, և ներկա իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը դատարանն է։ Եթե մենք հնչեցնում ենք խնդիրը, ապա կառավարությունը կամ կարող է համաձայնել մեզ հետ, կամ դատի տալ»,– ավելացրեց նա։

Փաշինյանը ՎՊ ղեկավարից հետաքրքրվեց նաև, թե ինչպես է նա մի քանի միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն ձեռք բերել։

«Ես արդեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին` իմ տունը կառուցում է ներդրողը։ Նպատակահարմար չեմ համարում այդ հարցին պատասխանել ամբիոնից, բայց կարող եմ ներկայացնել Ձեզ հետաքրքրող բոլոր փաստաթղթերը»,– ընդգծեց Զաքարյանը։

ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ ծավալված քննարկման ժամանակ Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հուլիսի 10–ի դրությամբ Հայաստանի ոստիկանության Գլխավոր քննչական վարչություն է ուղղել Հայաստանի Վերահսկիչ պալատի` 2012 թվականի հաշվետվության ուսումնասիրությամբ ստացված չորս նյութ։

Հայաստանի ոստիկանության Գլխավոր քննչական վարչություն են ուղղվել, մասնավորապես, Կրթական ծրագրերի կենտրոնին, Տրանսպորտային ծրագրերի գրասենյակին, Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին և Արփա–Սևան թունելի նորոգման ծրագրի իրագործման գրասենյակին վերաբերող նյութերը։ -0