Հզոր ցիկլոն է ներթափանցելու Հայաստան, եկող շաբաթվանից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է
22.01.2016,
17:11
Հզոր ցիկլոն է ներթափանցելու Հայաստան, հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է. երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հզոր ցիկլոն է ներթափանցելու Հայաստան, հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է. երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով:
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում հունվարի 23¬-ի օրվա երկրորդ կեսին, հունվարի 24—26-¬ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ հունվարի 23-¬24-¬ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն:
Հունվարի 23¬-ի գիշերը և հունվարի 27-¬ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-¬25¬-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20¬-25 մ/վրկ, առանձին շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-¬27¬ին աստիճանաբար կնվազի 12¬-15 աստիճանով:
«Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: Հունվարի 25-ին, 26-ին ձյուն կտեղա հանրապետության ողջ տարածքում,-ասռլ է օդերևութաբանը,-ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի 12-ից 15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին՝ լեռնային շրջաններում մինչև -26, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` -17 աստիճան»:-0-