Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի աշխատանքային օրերից մեկը կտեղափոխվի

01.09.2016, 18:04
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2–ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է քննարկել աշխատանքային օրերից մեկը տեղափոխելու նախագիծը։
Կառավարության որոշմամբ սեպտեմբերի աշխատանքային օրերից մեկը կտեղափոխվի

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2–ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է քննարկել աշխատանքային օրերից մեկը տեղափոխելու նախագիծը։

Մասնավորապես, ինչպես նշվում է կառավարության որոշման նախագծում, երկուշաբթի` սեպտեմեբրի 12–ի փոխարեն աշխատանքային օր է հայտարարվում շաբաթ օրը` սեպտեմբերի 17–ը։

Վերջին տարիներին կառավարությունը ոչ աշխատանքային օրեր է հայտարարում Մեռելոցի օրերը, որոնք հետևում են հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց):

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-