Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

13.10.2017, 16:43
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:
Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նախագիծը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա:

 Զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ:

Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով:

Խորհրդակցության ընթացքում նախագծի առանձին կետերի հետ կապված քննարկում է ծավալվել:

 Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նախագիծը լրացուցիչ քննարկել փորձագիտական շրջանակների, միջազգային կառույցների հետ: 

«Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին: Աշխատանքային օրենսրգիրքը կարևոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:–0–