Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Կարգավորիչն արգելել է մոտ 20 տոննա հավի մսի ներմուծումը Հայաստան

01.07.2016, 13:45
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս։
Կարգավորիչն արգելել է մոտ 20 տոննա հավի մսի ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Սահմանային վերահսկողության շրջանակում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Դոնմալ» ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար, այն, որպես սննդամթերք, օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսվարողին հանձնարարվել է այն վերաարտահանել: -0-