Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կապակցությամբ մտահոգություններն անհիմն են. նախարարներ
18.11.2013,
15:02
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կապակցությամբ որոշ քաղաքացիների մտավախություններն անհիմն են, կարծում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կապակցությամբ որոշ քաղաքացիների մտավախություններն անհիմն են, կարծում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
«Սա Հայաստանի համար լավագույն բարեփոխումներից մեկն է։ Ուզում եմ, որպեսզի բոլորին պարզ լինի, որ սա հարկ կամ տուրք չէ։ Սա գումար է, որը մենք վճարում ենք մեր ապահով ծերության համար», – ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակային հաշվի միջոցներն աշխատողների սեփականությունն են, և ոչ ոք իրավունք չունի յուրացնել դրանք անգամ քաղաքացու մահից հետո, քանի որ կուտակված գումարը կփոխանցվի ժառանգորդին։
«Այս օրենքն ընդունվել է տասնամյակներ տևած լարված քննարկումների արդյունքում` հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, լրագրողների մասնակցությամբ։ Արդյունքում մենք ստացանք մի համակարգ, որը թույլ կտա ապահովել մեր քաղաքացիներին արժանի ծերություն», – նշեց նախարարը։
Սարգսյանը նաև հիշեցրեց, որ նմանատիպ մտավախություններ էին հնչում մի շարք քաղաքացիների և քաղաքական գործիչների կողմից ԱՊՊԱ համակարգի ներդրման կապակցությամբ։
«Երբ մենք պատրաստվում էինք ներդնել ԱՊՊԱ–ն, քաղաքացիների և մի շարք քաղաքական գործիչների կողմից դժգոհության նմանատիպ ալիք բարձրացավ։ Սակայն անցան տարիներ, և մենք համոզվում ենք, որ այն մեր երկրի համար կարևորագույն բարեփոխումն էր», – ավելացրեց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշեց, որ ցանկացած բարեփոխում, որն ուղղված է քաղաքացիների բարեկեցության լավացմանը, պետք է իրագործվի որքան հնարավոր է շուտ։
«Համակարգի ներդրումից հետո պետությունն իր վրա պարտավորություն է վերցնում նվազագույն կենսաթոշակ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու համար։ Բացի այդ, մարդիկ կստանան միջոցները, որոնք կուտակել են իրենց աշխատանքի տարիների ընթացքում», – ասաց նա։
Ուրբաթ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց խորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու քննարկման արտահերթ նիստը։ Արտահերթ նիստը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները։ Սակայն նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով, քանի որ խորհրդարանի կոալիցիան` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը չներկայացան նիստին։
Տեղեկությունն այն մասին, որ խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել իշխող կոալիցիայի պատգամավորների բացակայության պատճառով, առաջացրել է բողոքողների վրդովմունքը, ովքեր մի շարք ընդդիմադիր պատգամավորների ուղեկցությամբ մոտեցել են ՀՀԿ–ի գրասենյակին և իշխող կուսակցության ներկայացուցիչներին են փոխանցել իրենց պահանջները, որոնցից հիմնականը` օրենքում «պարտադիր» (կուտակային կենսաթոշակային համակարգ) բառը փոխարինել «կամավոր» բառով։
Ակցիայի նախաձեռնողը «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունն է։
2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար ձեռներեցների համար), կփոխանցի պետությունը։–0–