Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Կհովանանք. Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում

05.06.2019, 16:40
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Կհովանանք. Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքում հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հունիսի 5-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:-0-