Կյանքից հեռացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
21.08.2017,
13:47
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
Զեյթունցյանի մահվան տեղեկությունը հաստատեցին ՀՀ մշակույթի նախարարությունից։
Պերճ Զեյթունցյանը հայտնի է Հայոց ցեղասպանությանը նվիրված «100 տարի անց» ստեղծագործությամբ, «Ոտքի դատարանն է գալիս», «Աստծո տասներկու օրը», «Մի′ նայիր հայելուն» պիեսներով։ 1990–1991 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը։ 2016 թ.–ին պարգևատրվել է Պատվո շքանշանով։–0–