Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց (ՎԻԴԵՈ)

05.12.2017, 20:01
Երևանի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց։
Մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում կտեղադրվի լուսացույց։

ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։–0–