Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունն առաջարկում է մեղալ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների համար

11.03.2014, 20:00
ՀՀ կառավարությունն առաջարկում է մեդալ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների համար։ Համապատասխան օրինագիծը Հայաստանի խորհրդարանում երեքշաբթի ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
ՀՀ կառավարությունն առաջարկում է մեղալ սահմանել դատական  ակտերի հարկադիր կատարողների համար
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջարկում է մեդալ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների համար։ Համապատասխան օրինագիծը Հայաստանի խորհրդարանում երեքշաբթի ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

«Դատական ակտերի հարկադիր կատարողները, ովքեր ծանր և ոչ հանրաճանաչ  աշխատանք են կատարում, սակայն երկար տարիներ բարեխիղճ կերպով կատարում են իրենց աշխատանքը, իրավունք ունեն արժանանալ ճանաչման պետության կողմից», – ասել է Թովմասյանը։

Նրա խոսքերով` մեդալի արտաքին տեսքն ու դրա հանձնման կարգը կհաստատվեն արդարադատության նախարարի կողմից։

«Հիմքերը նույնն են, ինչ այլ գերատեսչական մեդալների դեպքում` անբասիր և բազմամյա ծառայության և վաստակի համար», – ավելացրել է նախարարը։–0–