Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում` բողոքելով կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ

12.02.2014, 11:34
Այս պահին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի դիմաց տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում` բողոքելով կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, հաղորդում է Gala-Tv հեռուստաալիքը։
Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում` բողոքելով կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այս պահին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի դիմաց տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում` բողոքելով կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, հաղորդում է Gala-Tv հեռուստաալիքը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Ըստ հաղորդագրության` աշխատակիցները պահանջում են ետ վերադարձնել գումարները, որոնք պահվել են իրենց աշխատավարձից, թեև կուտակային կենսաթոշակային համակարգի գործողությունը կասեցվել է:

«Բողոքի ակցիայի մասնակիցները այժմ պատրաստվում են դիմում-նամակ հանձնել ղեկավարությանը՝ խնդրելով ետ վերադարձնել իրենց գումարները: Բողոքին են միացել «Դեմ ենք» նախաձեռնության անդամները», - հաղորդում է հեռուստաալիքը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։

Հունվարի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ` մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով: -0-