Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին. ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա

23.01.2017, 10:58
Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին. ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ:

Օդերևութաբանի կանխատեսմամբ, հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:

Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում և լեռնանցքներում`բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

«Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 25-ը էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետև մինչև հունվարի 28-ը կմնա անփոփոխ», – հայտնում է Սուրենյանը։

Երևանում հունվարի 24-25-ը օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14...-16, ցերեկը` -5...-7, հունվարի 26-28-ի գիշերը` -5...-7, ցերեկը` -1....-3 աստիճան։–0–