Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Արամ MP3–ը Հայաստանը դուրս է բերել Եվրատեսիլ-2014–ի եզրափակիչ

07.05.2014, 10:42
Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ը  (Արամ Սարգսյան) դուրս է եկել Եվրատեսիլ-2014 միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլ Not alone  երգով։
Արամ MP3–ը Հայաստանը դուրս է բերել Եվրատեսիլ-2014–ի եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ը  (Արամ Սարգսյան) դուրս է եկել Եվրատեսիլ-2014 միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլ Not alone  երգով։

Հայ երգչի շոուն մինիմալիստական ոճով էր` Արամը երգը կատարեց մենակ, առանց պարային ուղեկցության և բեք վոկալի։ Համարի բարձրակետը լուսային շոուն էր, իսկ վերջում երգիչն «ընկղմվեց» ամբողջ բեմի երկայնքով ձգվող LED-էկրանների աստղային երկնքի մեջ։

Արարողության հաղորդավարները հայտարարեցին Արամ MP3–ին եզրափակչի մասնակիցների թվում Չեռնոգորիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան–Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Իսլանդիայի կատարողների հետ միասին։

Երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 8–ին, կներկայանան ևս 15 երկրների` Մալթայի, Իսյարելի,
Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Երգի մրցույթի եզրափակիչ շոուն կանցնի մայիսի 10–ին։ Դրան կմասնակցեն երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ, որոնք կպայքարեն նաև «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկրի` Դանիայի հետ։

«Եվրատեսիլ-2014» մրցույթն անցնում է Կոպենհագենում։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացվում են Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-