Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Նախարար. Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա

04.07.2018, 11:16
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա։
Նախարար. Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա։

Այս մասին նախարարը գրել է Facebook–յան իր էջում։

«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը», – նշել է նախարարը։

Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ տարիներ շարունակ որոշ դպրոցներ օգտվել են արտոնություններից և մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել կրթական ոլորտում։  Նախարարի խոսքով, արտոնագրման գործակալությունը պարզել է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցը չի ունեցել տարրական կրթության (1-4 դասարաններ) արտոնագիր, սակայն մայիսից հետո արտոնագիր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերը մերժվել են մի շարք խախտումների պատճառով։ Դպրոցը ոչ միայն չի ունեցել տարրական կրթության տրամադրման արտոնագիր, այլ նաև չունի համապատասխան պայմաններ։ Տարրական դպրոցի աշակերտների դասերն անցկացվում են միջին դպրոցի համար նախատեսված դասարաններում։ Բացի այդ, միջին դպրոցի (5-9 դասարաններ) արտոնագիրը նախատեսում էր 712 աշակերտ, բայց ստուգումների պահին պարզվել է, որ դպրոցում սովորում է 900 աշակերտ` չհաշված տարրական օղակի աշակերտներին։–0–