Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Նախարարն առաջարկել է ստուգել Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաները

11.07.2019, 14:55
Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարությունում հանդես է եկել մի շարք առաջարկություններով վերջին խոշոր ՃՏՊ-ների քննարկման ժամանակ:
Նախարարն առաջարկել է ստուգել Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաները

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարությունում հանդես է եկել մի շարք առաջարկություններով վերջին խոշոր ՃՏՊ-ների քննարկման ժամանակ:

«Դա մեր պրոֆիլային ուղղությունը չէ, սակայն ես բազմաթիվ առաջարկություններ եմ ստանում լայնորեն օգտագործվող գազաբալոնային սարքավորման ավտոմատ անջատման համակարգերի տեղադրման վերաբերյալ: Հենց այդ պատճառով արձանագրվում է տուժածների մեծ թիվ», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ին, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են զոհվել, ապա, ըստ նախարարի, խնդիրն այն էր, որ մեքենան գերծանրաբեռնված էր:

«Առաջարկում եմ Վրաստան մեկնող բոլոր մեքենաներն անցակետ մտնելուց առաջ ստուգել ծանրաբռնվածության առումով: Ընդ որում ստուգումները պետք է կատարվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության կողմից, այլ նաև հենց անցակետում», - ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ անցակետի աշխատակիցները հիմա հնավորություն չունեն ստուգել մեքենաները, քանի որ ուղևորները իջնում են մեքենաներից և ոտքով են անցնում անցակետով:

«Հույս ունեմ, որ դա թույլ կտա խուսափել մեծ թվով զոհերից վթարների հետևանքով», - ասաց նա:

2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: Ավելի ուշ մահացել է «ԳԱԶԵԼ»–ի ևս մեկ ուղևորուհի։

Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:-0-