Հանրապետության նախագահը պաշտոնից ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին
02.02.2015,
17:30
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Հունվարի 29–ին ՀՀ պաշտպանության բախարարությունը հայտնել էր, որ Երևանի զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում
Անցած շաբաթ օրը, հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեպքի առնչությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Նախարար Օհանյանը նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին:
Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն:–0--