Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նիկոլ Փաշինյանը խնդիր է համարում Ամանորյա երկար հանգիստը

21.03.2019, 17:17
Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի նիստին խոսել է երկրում «երկար» Ամանորյա տոների նպատակահարմարության մասին:
Նիկոլ Փաշինյանը խնդիր է համարում Ամանորյա երկար հանգիստը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի նիստին խոսել է երկրում «երկար» Ամանորյա տոների նպատակահարմարության մասին:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ մցնելու քննարկումների ժամանակ, որով առաջարկվում է ներառել նոր տոն` Քաղաքացու օր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարց է բարձրացրել «երկար» Ամանորյա տոների մասին:

«Արդյո ՞ ւք կառավարությունը անհրաժեշտ չի համարում քննարկել նաև ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատումը, մասնավորապես Նոր տարվա տոների հետ կապված: Կարծում եմ, դա անհրաժեշտ է», - ասաց Թորոսյանը:

Ի պատասխան Փաշինյանը նշեց այդ հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու, տարբեր կողմերի կարծիքները պարզելու և տարբեր հաշվարկներ կատարելու անհրաժեշտության մասին:

«Անձամբ ես կարծում եմ, որ գոյություն ունի խնդիր, սակայն անհրաժեշտ է անցկացնել լայն հանրային քննարկումներ և հասնել կոնսենսուսային կամ դրան մոտ լուծմանը: Այդ հարցը անհրաժեշտ է քննարկել ոչ միայն կառավարության ձևաչափով, այլ ավելի լայն համաթեքստում, քանի որ համարում եմ, որ այդ հարցը հնարավոր չէ լուծել միայն կառավարության շրջանակում», - ասաց Փաշինյանը:

Ամանորյա տոնական արձակուրդի օրերի կրճատման հարցը բազմիցս քննարկվել է նախկին վարչապետների մակարդակով: Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը անթույլատրելի էր համարում այդքան երկար Ամանորյա արձակուրդը: Մասնավորապես, ըստ նրա առաջարկի, Ամանորյա տոնական և հանգստյան օրերին բանկերը և մաքսային կառույցները աշխատում էին արտակարգ ռեժիմով:-0-