«Նովոստի–Արմենիա»–ն գործարկել է նոր` Յանդեքս Ձեն ալիքը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր` «Յանդեքս Ձեն» ալիքը` կրեատիվ կոնտենտի ձևավորման ու առաջխաղացման համար։
«Նոր ձևաչափը թույլ է տալիս ձևավորել սեփական լսարանը` ցուցադրելով հրապարակումները համապատասխան հետաքրքրություններով մարդկանց։ Այս պլատֆորմի առանձնահատկություններից մեկն է, որ ինքն ինքնուրույն առաջ կշարժի հոդվածները` գրավելով հետաքրքրված հանդիսատեսի ուշադրությունը», – ասաց «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը։
Նառատիվի ձևաչափն է վառ ու գունագեղ բովանդակություն, որը գրավում է ընթերցողների ուշադրությունն ու համապատասխանում է այն պատմությունների ներկայացման համար, որոնք հարմարեցված են սմարթֆոնների վրա դիտելու համար։ Յուրաքանչուր նառատիվ` էկրանների շարք է, որոնք կարելի է թերթել։ Այդպիսի ձևաչափը թույլ է տալիս ստեղծել վառ պատմություններ` համակցելով թեքստը, վիդեոն, գիֆն ու նկարները։
«Նովոստի–Արմենիա» գործակաությունը գործում է Հայաստանի տեղեկատվական դաշտում ավելի քան 10 տարի ու հանդիսանում է մեդիաշուկայի առաջատարներից մեկը։ Գործակալությունը հայկական ԶԼՄ–ներում ամենացիտվող ռեսուրսներից մեկն է, իսկ «Նովոստի–Արմենիա» կայքի (newsarmenia.am) ընթերցողներն ամեն ամիս ավելանում են 1,1 միլիոնով։ Գործակաությունն վարում է ակտիվ մարքեթինգ ու այսօրվա դրությամբ Facebook–ում ունի 148 հազար բաժանորդ` ինչէ օրական ապահովում է 250 հազարից ավելի դիտում։
Յանդեքս Ձեն` հրապարակումներ են, որոնք ձևավորված են ըստ ձեր նախընտրությունների։ Յանդեքս Ձենը միացնելու համար անհրաժեշտ է տեղադրել Յանդեքս Բրաուզեր։–0–