Դիակիզման մասին օրենքը չի հակասում ազգային ավանդույթներին և շահերին. խոսնակ
28.04.2015,
16:54
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների և լրացումների քննարկման ժամանակ հայտարարել է, որ օրենքը չի հակասում ազգային ավանդույթներին և շահերին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների և լրացումների քննարկման ժամանակ հայտարարել է, որ օրենքը չի հակասում ազգային ավանդույթներին և շահերին։
Նրա խոսքերով` սա Հայաստանի համար նոր ոլորտ է, որը նոր է ստեղծվում, և դրա վերջնական ձևավորումից հետո միայն հնարավոր կլինի քննարկել մանրամասները։
«Սակայն ոչ ոք չի պատրաստվում քայլեր ձեռնարկել, որոնք հակասում են մեր ազգային ավանդույթներին և շահերին», – ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ օրենքի վրա լուրջ աշխատանք է իրականացվել, կոնկրետացվել են շատ նրբություններ, սակայն մինչև օրենքը չգործի, անհնար է կարգավորել որոշակի մեխանիզմներ։
Երբ օրենքը սկսի գործել և բացահայտվեն որոշակի բարդություններ, խորհրդարանը, որպես օրենսդիր մարմին, ցանկացած պահի կկարողանա կատարել անհրաժեշտ շտկումները։
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով նախատեսված փոփոխությունները կոնկրետացնում են որոշակի նրբություններ, որոնք կապված են դիակիզման ընթացակարգի, դիակիզված աճյունի հուղարկավորության, հուղարկավորության համար նախատեսված հողատարածքների տրամադրման հարցերի, դրանց կառավարման ընթացակարգի հետ։ Նախատեսված է նաև, որ դիակիզված աճյունի հուղարկավորության համար կտրամադրվի 1 քմ մակերեսով անվճար հողատարածք կամ համապատասխան վճարի դեպքում` մինչև 6 քմ հողատարածք կամ կընձեռվի հնարավորություն տեղադրելու աճյունը աճյունասափորանոցում։
Հենց վերջին պահն է առաջացրել պատգամավորների դժգոհությունը, ովքեր կարծում են, որ աճյունի ամփոփման նման կարգը չի համապատասխանում հուղարկավորության հայկական ավանդույթներին և գերեզմանաքարերի տեղադրմանը։ –0–