Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում անապահով ընտանիքներին մասնակի փոխհատուցվել է գազի սակագինը. Գազպրոմ

04.03.2014, 11:29
Հայաստանում անապահով ընտանիքներին մասնակի փոխհատուցվել է գազի սակագինը, հայտնում են «Գազպրոմի» մամուլի ծառայությունից։
Հայաստանում անապահով ընտանիքներին մասնակի փոխհատուցվել է գազի սակագինը. Գազպրոմ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի.. /ԱՌԿԱ/. Հայաստանում անապահով ընտանիքներին մասնակի փոխհատուցվել է գազի սակագինը, հայտնում են «Գազպրոմի» մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2014թ. 64-Ն որոշման համաձայն, բնական գազ սպառող՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից:

Փոխհատուցումը տրամադրվում է 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Անապահով ընտանիքները 450 խորանարդ մետրի չափով բնական գազի համար վճարում են 100 դրամ/1 խորանարդ մետր սակագնով (գործող սակագինը՝ 156 դրամ/1 խորանարդ մետր):

Այն անապահով ընտանիքները, որոնք 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում արդեն սպառել են 450 խորանարդ մետր գազ, ստացել են փոխհատուցում 25.200 դրամի չափով (450 խորանարդ մետր ճ 56 դրամ), որը փետրվարին փոխանցվել է նրանց բաժանորդային հաշվին:

Մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ 450 խորանարդ մետրից պակաս սպառելու դեպքում փոխհատուցումը հաշվարկվել է սպառված գազի չափով, իսկ հաշվարկված գումարը նույնպես փոխանցվել է բաժանորդային հաշվին: Օրինակ` եթե ընտանիքը սպառել է 300 խորանարդ մետր գազ, ապա նրա բաժանորդային հաշվին փոխանցվել է 16.800 դրամ (300 խորանարդ մետր 56 դրամ): Իսկ մնացած 150 խորանարդ մետրը գազը կարող է սպառել փետրվար ամսից սկսած մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նույնպես վճարելով 100 դրամ 1 խորանարդ մետր գազի համար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ն ՌԴ–ի գազատրանսպորտային և գազարդյունահանող մենաշնորհային ընկերությունն է։ Կոնցեռնի կանոնադրական կապիտալը կազմում է 118 մլրդ 367 մլն 564,5 հազար ռուբլի։ Այն բաժանված է 5 ռուբլի անվանական արժեքով 23 մլրդ 673 մլն 512,9 հազար սովորական բաժնետոմսի։ Գազպրոմի բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը։ Գազպրոմի զուտ շահույթը, որը վերաբերում է ընկերության բաժնետերերին, ըստ Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների, 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում աճել է 3,8 տոկոսով` հասնելով 858,773 մլրդ ռուբլու։ Նույն ժամանակահատվածում գրանցված հասույթը կազմել է 3,773 տրիլիոն ռուբլի` մեկ տարի առաջ գրանցված 3,353 տրիլիոն ռուբլու համեմատ։–0–