Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանն առաջին անգամ արագընթաց գնացքով ուղևորվել է Գյումրի

05.04.2019, 13:31
Այնուհետև Փաշինանը նոր արագընթաց գնացքով մեկնեց Գյումրի, որտեղ կմասնակցի Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում զբոսաշրջության զարգացման քննարկմանը:
Փաշինյանն առաջին անգամ արագընթաց գնացքով ուղևորվել է Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ առավոտյան եղել է «Սասունցի Դավիթ» կայարանում, որտեղ ծանոթացել է կայարանի աշխատանքին և այցելել նաև Հայաստանի երկաթուղու թանգարան:

Այնուհետև Փաշինանը նոր արագընթաց գնացքով մեկնեց Գյումրի, որտեղ կմասնակցի Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում զբոսաշրջության զարգացման քննարկմանը:

Այցելելով մեքենավարի խցիկ` կառավարության ղեկավարը ծանոթացավ այսօր պաշտոնապես գործարկված գնացքի տեխնիկական հնարավորություններին:

Նա համոզմունք հայտնեց, որ տրանսպորտի այդ տեսակը կարող է խթան հանդիսանալ տուրիզմի զարգացման համար` ապահովելով ավելի անվտանգ և էկոլոգիապես մաքուր տեղաշարժ:

«Առաջին անգամ ճանապարհորդում եմ Հայաստանում երկաթուղով: Գյումրի տանող ճանապարհը բավականին հետաքրքիր և հրապուրիչ է, նաև հնարավորություն է տալիս տեսնել Հայաստանը ամբողջովին նոր տեսանկյունից», - ասաց նա:

Ըստ նրա, 2500 (մոտ 5 դոլար) դրամ տոմսի արժեքը լիովին արդարացված է հարմարավետությամբ, ինչպես նաև Երևանից Գյումրի երթևեկության արագության և անվտանգության առումներով: Ճանապարհը տևում է ընդամենը 2 ժամ 10 րոպե:

Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել աղբի կուտակումների վերաբերյալ` էլեկտրագնացքի պատուհանից դիտելով բնակավայրերը:-0-