Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենին

12.11.2015, 14:43
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին, հայտնում է  «Նովոստի–Արմենիա» գործակալությունըէ հղում անելով  ընկերության մամուլի ծառայությանը:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին, հայտնում է  «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով  ընկերության մամուլի ծառայությանը:

Արձանագրելով համագործակության առկա փորձը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է, որ այս տարի ընկերությունը Պաշտպանության նախարարության կարիքների համար անհատույց տրամադրել էր անհրաժեշտ նյութեր:

«Սերգեյ Վալկոն պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և Պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում»,-ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-