Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի

16.08.2019, 12:47
Բոլոր խնդիրները կարգավորված են:
«Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Այդ մասին նշվում է Facebook-ում «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջում:

«Բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. oդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` վառելիքի լիցքավորման գործընթացի որակը վերահսկելու համար: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին հնարավորություն կստանան այցելել Գյումրի», - ՏԱՍՍի հետ զրույցում ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես նշվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

Օրեր առաջ տեղական ԶԼՄ–ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Պոբեդան» պատրաստվում է հեռանալ հայկական շուկայից: Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։-0-