Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Քարդաշյանի այցը Հայաստան կտրուկ ավելացրել է աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը. քաղաքական տեխնոլոգ

14.04.2015, 14:38
Ամերիկացի հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան մեծ ազդեցություն է գործել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրության իրազեկության գործում, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քարդաշյանի այցը Հայաստան կտրուկ ավելացրել է աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը. քաղաքական տեխնոլոգ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիկացի հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան մեծ ազդեցություն է գործել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրության իրազեկության գործում, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել  ապրիլի 8-ին ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Հայաստան այցելու պատճառ էր հանդիսացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

«Դեռ մեկ շաբաթ առաջ քիչ էր նկատվում, որ Հայաստանը նշում է Ցեղասպանության 100–ամյակը։ Վերջին շաբաթվա ընթացքում  Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի որպես երկրի, նրա ժողովրդի համար շատ ավելին արվեց, քան վերջին 25 և ավելի տարիների ընթացքում»,– ասաց Քոչարյանը։

Ըստ նրա, այդ գործընթացը կարող է որոշ ժամանակ պահանջել։ «Քարդաշյան ընտանիքի երկրպագուները հիմնականում դեռահասներն են, ովքեր կմեծանան և որոշակի դեր կսկսեն խաղալ իրենց երկրների քաղաքականության գործում»,– նշեց նա։

Google Trends–ի տվյալներով, վերջին շաբաթվա ընթացքում «Where is Armenia» որոնողական հարցումների թիվն աճել է 7.5 անգամ, Wikipedia–ում Հայաստանի մասին էջն անգլերեն լեզվով սկսել են այցելել 7 անգամ ավելի, ինչը պայմանավորված է Քարդաշյանի կատարած այցով։ -0-