Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

15.10.2024, 16:05
Տեղադրվել են «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ լուսավորված ցուցանակներ` համալրված QR կոդերով. ՎԻԴԵՈ
ՀՀ ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսուհետ Հայաստան ժամանողները, կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողութան բաժնում, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ տեղադրվել են «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ լուսավորված ցուցանակներ` համալրված QR կոդերով, որոնց միջոցով ուղևորները կարող են ծանոթանալ մաքսային ոլորտի ուղեցույցներին և օրենսդրությանը: