Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Սահմանային անցման ցանկացած կետում կարելի է դիմել «ելքի վիզա» ստանալու համար

31.07.2017, 11:01
Այսուհետ «ելքի վիզա» կարելի է ստանալ հենց սահմանին։
Սահմանային անցման ցանկացած կետում կարելի է դիմել «ելքի վիզա» ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսուհետ «ելքի վիզա» կարելի է ստանալ հենց սահմանին։

Ինչպես իր facebook–յան էջում նշել  է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար:

«Ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում բացի յուրաքանչյուր տարվա համար է 1 000- ական դրամ պետտուրք վճարելու, գանձվում է նաև միանվագ 10 000 դրամ` անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի»,–գրել է Բիչախչյանը:

Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ:-0-