Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն կսահմանվի Հայաստանի բանուկ մայրուղիներից մեկի վրա

09.07.2018, 13:03
Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն կսահմանվի Հայաստանի բանուկ մայրուղիներից մեկի վրա։
Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն կսահմանվի Հայաստանի բանուկ մայրուղիներից մեկի վրա

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք:

«Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահությունների ժամանակացույց` սահմանելով բժշկական կենտրոնների հերթապահությունների օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին կտեղեկացվի Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, որտեղ կամփոփվի ստացված տեղեկատվությունը:

Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը հորդորում է սթափ վարել, պահպանել երթևեկության կանոններն այս շրջանում խիտ երթևեկելի ճանապարհահատվածում, չանտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել առողջությունն ու կյանքը:–0–