Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը

08.04.2019, 13:00
«Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: Այդ մասին երկուշաբթի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը:

Եկուշաբթի առավոտյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով մեղադրվում է հատկապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ: Դատարանի մոտ անցկացվում է ակցիա ի պաշտպանություն Ղազարյանի:

«Փաստաբանները պարդադիր կերպով մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը և արդեն պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը», - ասաց Բաղդասարյանը:

Ակցիայի մասնակիցները փորձել են արգելափակել այն մեքենան, որով Ղազարյանին պետք է հասցնեին կալանավորման վայր: Ցուցարարների հետ բախումից հետո ոստիկաններին հաջողվել է դուրս հանել մեքենան բողոքողների շրջափակումից: Բախման ժամանակ մի քանի քաղաքացի ձերբակալվել է, սակայն մեքենան հեռանալուց հետո ոստիկանները խոստացել են ազատ արձակել ակցիայի մասնակիցներին:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ:

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Ղազարյանը մամուլի ասուլիսում հերքել է խախտումների փաստը, հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը գործող օրենսդրությանը համապատասխան։

Ի պատասխան դրան ՊԵԿ—ը հաղորդում է տարածել, որտեղ կետ առ կետ թվարկել է «Սպայկա» ԲԲԸ–ի նկատմամբ պահանջներն ինչպես տվյալ գործով, այնպես էլ նախորդ տարվա։ 

Միջնորդության քննումը նշանակվել էր ապրիլի 5–ին, սակայն տեղափոխվել ապրիլի 8–ին։ 

ՊԵԿ–ի հայտարարությունների ֆոնին ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ընկերությունը դադարեցնում է գնումների իրականացումը։ Սակայն ընկերությունից նշեցին, որ սովորական գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այնպես էլ այս տարի «Սպայկա»–ն մտադիր է ավելի քան 100 հազար տոննա գնված և սեփական գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Գնումները սեզոնային բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի ինը մարզերի 80 համայնքներում։ 

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-