Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին` մերկասառույց. Սուրենյան

02.12.2019, 15:38
Մարզերում օրերս սպասվում են առատ տեղումներ` ձյան տեսքով
Սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին` մերկասառույց. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Մարզերում օրերս սպասվում են առատ տեղումներ` ձյան տեսքով։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Ուշադրություն, հատկապես վարորդներին։ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց», – հայտնել է Սուրենյանը։

Ինչպես հաղորդել էր օդերևութաբանն ավելի վաղ, Սկանդինավիայի շրջաններից ձմեռ բերող ցիկլոնը ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։–0–