Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

25.04.2016, 14:19
Տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է Los Angeles Times թերթը:

Կիրակի` ապրիլի 24-ին, Հայաստանը նշեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունւմ իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Այդ օրը հազարավոր հայեր ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Ուիլշիր պողոտայի վրա գտնվող Թուրքիայի դեսպանատան առաջ: Նրանց ձեռքում կային հայկական դրոշներ և պաստառներ, որոնք արդարության և վնասի փոխհատուցման կոչ էին անում: Ակտիվիստները վանկարկում էին «Հեռու´տարեք ձեր ձեռքերը մեր երկրից»:

«Այսօր մենք բոլորս հայ ենք», – ակցիայի մասնակիցներին դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։

«Մենք մի նպատակ ունենք, և այդ նպատակը արդարությունն է», – հայտարարել է նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-