Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Տաթևի վանքն ընդգրկվել է Եվրոպայի զարմանալի զբոսաշրջային ուղղությունների ցուցակում

29.05.2015, 16:41
Գորիս քաղաքից ոչ հեռու գտնվող Տաթևի վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի ամենազարմանալի զբոսաշրջային ուղղությունների ցուցակում Businessinsider.com.au–ի վարկածով։
Տաթևի վանքն ընդգրկվել է Եվրոպայի զարմանալի զբոսաշրջային ուղղությունների ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Գորիս քաղաքից ոչ հեռու գտնվող Տաթևի վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի ամենազարմանալի զբոսաշրջային ուղղությունների ցուցակում Businessinsider.com.au–ի վարկածով։

Աղբյուրի համաձայն, IX դարի` բազալտե պլատոյի վրա գտնվող վանքը հիանալի պահպանվել է, և դրա տարածքից գլխապտույտ առաջացնող տեսարաններ են բացվում։

Տաթևի վանական համալիրը, որը թվագրվում է 9–րդ դարով, գտնվում է Հայաստանի հարավի ռազմավարական շահեկան և գեղատեսիլ անկյունում` Որոտան գետի կիրճի զառիվայր մասում` շրջապատված ժայռերով։ Դեռևս միջնադարում Տաթևը Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից էր, որն էական դեր էր խաղում երկրի ակադեմիական և հասարակական–քաղաքական կյանքում։ Դրա տարածքում գործել  է Տաթևի համալսարանը, որի ժառանգությունը կենդանի է առայսօր բազմաթիվ ձեռագրերի տեսքով, և որը մի ժամանակ ծառայել է Սյունիք նահանգի իշխանական տան քաղաքական հենարան։

Տաթևի վանական համալիրն ընդգրկում է երեք եկեղեցի և այնպիսի նշանակալի հուշարձաններ, ինչպիսիք են Տատանվող սյունը, Գրիգոր Տաթևացու դամբարանը, վանախցերը և առօրյա կյանքի և աշխատանքի կենցաղային տարածքներ։

«Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում 2010 թվականի հոկտեմբերի 16-ին բացվել է «ՏաԹևեր» ճոպանուղին: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշքը` Տաթևի վանքը, կապել է արտաքին աշխարհի հետ ճարտարագիտական հրաշքը` 5.7–կիլոմետրանոց ճոպանուղին 320 մետր ամենաբարձր կետով։ «Տաթևեր»–ն այսօր միացնում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ։ -0-