Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Թեղուտի տնօրենը ժամանակին գրավադրել է հանքավայրը. ռուսական բանկը սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը

14.09.2018, 12:06
Երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։
Թեղուտի տնօրենը ժամանակին գրավադրել է  հանքավայրը. ռուսական բանկը սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։


Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի և վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում VTB-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ «Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը»,-գրում է թերթը:–0–