Տեսախցիկներ են տեղադրվում Երևանի Մանկական երկաթուղու տարածքում
19.03.2014,
11:34
Երևանի մանկական երկաթուղու տարածքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տեղադրվում են տեսախցիկներ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի մանկական երկաթուղու տարածքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տեղադրվում են տեսախցիկներ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ երկաթուղու տարածքի տարբեր հատվածներում տեղադրվող տեսախցիկները կգործեն շուրջօրյա, և յուրաքանչյուր ոք օրվա ցանկացած ժամի կարող է առցանց, համաժամանակյա ռեժիմով հետևել այգու անցուդարձին:
Նշված է նաև, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում ինչպես Մանկական երկաթուղու, այնպես էլ դեպի երկաթուղի տանող թունելի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման և տարածքը բարեկարգելու ուղղությամբ:
Երևանում մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: «Հարավկովկասյան երկաթուղու» իրականացրած վերանորոգումից հետո երկաթուղին 2012թ. օգոստոսից աշխատում է ամբողջ հզորությամբ։--0--