Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի մի քանի հազար քաղաքացիներ արդեն կառավարիչ ընկերություններ են ընտրել կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում

24.01.2014, 19:41
Արդեն հազարավոր մարդիկ այս կամ այն կառավարիչ ֆոնդի օգտին ընտրություն են կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում, հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։
Հայաստանի մի քանի հազար քաղաքացիներ արդեն կառավարիչ ընկերություններ են ընտրել կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Արդեն հազարավոր մարդիկ այս կամ այն կառավարիչ ֆոնդի օգտին ընտրություն են կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում, հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Շուրջ մի քանի տասնյակ մարդ արդեն կառավարիչ ընկերություններ են ընտրել Հայաստանում, իսկ վիճակագրության համաձայն, նման բարեփոխումների ժամանակ իրենց ընտրությունը կամավոր կատարող մասնակիցների թիվը մինչև ավտոմատ ընտրություն բավականին փոքր է»,– ասաց Գրիգորյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նա միաժամանակ զերծ մնաց այս ցուցանիշով կոնկրետ թվեր ներկայացնելուց, նշելով, որ դրանք չեն հասնում տասը հազարի։ Նա չնշեց նաև, թե երկրի քաղաքացիները կառավարող ընկերություններից «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia»–ին, թե՞ «Amundi» ընկերությանն են տալիս  նախապատվությունը։

Ըստ նրա` միջազգային այնպիսի կազմակերպությունների հետազոտություններ, ինչպես Համաշխարհային բանկը, IFC–ն և USAID–ն են, ցույց են տալիս, որ եթե Հայաստանի նման երկրներում 10 հազար մարդ կամավոր ընտրություն է կատարում, այլ ոչ թե սպասում է ավտոմատ ընտրության, համարվում է գերազանց արդյունք։ Սակայն նա նշեց, որ ԿԲ–ի առջև կանգնած չէ 10 հազարի շեմն անցնելու խնդիրը։

«Կառավարիչ ֆոնդի ավտոմատ ընտրության իմաստն այն է, որ մարդիկ սովորաբար ինքնուրույն ընտրություն չեն կատարում այն դեպքում, երբ չգիտեն կառավարիչ ընկերությունների, ֆոնդերի գործունեության մասին և ընդհանրապես ունեն գիտելիքների ոչ բավարար մակարդակ։ Այդ պատճառով հաճախ նրանք դիմում են հաշվի օպերատորներին և խնդրում են հուշել, թե որ ընկերությունն ընտրել»,– ասաց Գրիգորյանը, ավելացնելով, որ նման դեպքերում մարդկանց համար առանձնապես կարևոր չէ, թե որ կառավարչին ընտրել, այդ իսկ պատճառով քաղաքացիների փոխարեն ընտրությունը կատարվում է ավտոմատ։ -0-