ՀՀ ԱԺ–ում չորեքշաբթի տեղի կունենա կենսաթոշակային բարեփոխման հետաձգման նախագծի քվեարկությունը
03.12.2013,
16:09
Ազգային ժողովի հայտարարության քվեարկությունը, որում առաջարկվում է մեկ տարով հետաձգել Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, տեղի կունենա չորեքշաբթի, երեքշաբթի օրենսդիր մարմնի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի հայտարարության քվեարկությունը, որում առաջարկվում է մեկ տարով հետաձգել Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, տեղի կունենա չորեքշաբթի, երեքշաբթի օրենսդիր մարմնի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Քննարկումների ընթացքում ՀՅԴ–ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը առաջարկել է բնակչության շրջանում հարցում անցկացնել պարզելու համար, թե, արդյո՞ք, քաղաքացիները հավանություն են տալիս կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։
Մինասյանի խոսքերով` բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ հասարակության մի մասը դժգոհ է կենսաթոշակային բարեփոխումից։ Պատգամավորը նշել է, որ մինչև հունվարի 1–ը քաղաքացիները պետք է ֆոնդեր ընտրեն, որտեղ պետք է պահեն իրենց միջոցները, սակայն բնակչությունը բավարար չափով իրազեկված չէ սպասվող փոփոխությունների մասին։
«Առաջարկում ենք մեկ տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի ներդրումը, վերացնել թերությունները, և եթե կառավարությունը կարողանա մեզ համոզել, որ օրենքի կիրառումը բարեկեցություն կբերի մեր հասարակությանը, ապա մենք ևս կհամոզենք ժողովրդին, որ դա դրական քայլ է», – ասել է նա։
Քննարկման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ մինչև հիմա ոչ մի քաղաքացի կամավոր կարգով չի օգտվել կուտակային կենսաթոշակային համակարգից։
Նա ևս առաջարկել է բնակչության շրջանում հարցում անցկացնել։ «Մենք պետք է հաշվի առնենք քաղաքացիների կարծիքը, և այդ պատճառով օրենքի ընդունումից առաջ կարելի է հարցում անցկացնել` հասարակությունում տիրող տրամադրության օբյեկտիվ պատկերը հասկանալու համար», – ասել է նա։
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ–ը կողմ է քվեարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետաձգմանը և աջակցում է բոլոր քաղաքացիներին, ովքեր դուրս են եկել փողոց` սեփական բողոքը հնչեցնելու համար։
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներմուծումը հետաձգելու հարցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15–ին խորհրդարանում։ Արտահերթ նիստը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները։
Տեղեկությունն այն մասին, որ խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել իշխող կոալիցիայի պատգամավորների բացակայության պատճառով, առաջացրել է բողոքողների վրդովմունքը, ովքեր մի շարք ընդդիմադիր պատգամավորների ուղեկցությամբ մոտեցել են ՀՀԿ–ի գրասենյակին և իշխող կուսակցության ներկայացուցիչներին են փոխանցել իրենց պահանջները, որոնցից հիմնականը` օրենքում «պարտադիր» (կուտակային կենսաթոշակային համակարգ) բառը փոխարինել «կամավոր» բառով։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար ձեռներեցների համար), կփոխանցի պետությունը։–0–